ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ

on

2019-2020 տարվա առաջին ուսումնական շրջանում իմ կատարծ աշխատանքները համապատասխան առարկաններից՝

Պարտադիր առարկաներ՝

  • Պատմություն Պատմության դասաժամերին ուսումնասիրել ենք 1640-ական թվականներից մինչև 1918 թվականի դեպքերը, ունեցել ենք հետաքրքիր քննարկումներ։
  • Մայրենի Հայոց լեզվի դասաժամերին աշխատել ենք շտեմարանով, թարմացրել քերականական գիտելիքներն ու ձեռք բերել նորը։ Գրականության ժամեին ունեցել ենք հետաքրքիր ընթերցուներ և դրանց վերաբերյալ քննարկումեր։ Ունեցել ենք Կոմիտասին և Թումանյանին նվիրված նախագծեր, Սեբաստացու օրերին, աշնանը և ձմռանը նվիրված նախագծեր ։ Որպես անհատական նախագիծ ընտրել եմ կրթությանն առնչվող անգլերեն նյութերի թարգմանություններ։
  • Անգլերեն Անգլերեն լեզվից ունեցել ենք զանազան թեմաներով քննարկումներ, ընթերցանություններ։ Սովորել ենք քերականական նոր օրենքներ և լրացրել անգլերեն բառապաշարը։
  • Էկոլոգիա Էկոլոգիա առարկային քննարկել ենք Հայաստանում ակտուալ բնապահպանական խնդիրները, նաև ծանոթացել համաշխարհային և համաժողովրդական հիմնախնդիրներին։ Նաև անդրադարձել ենք ռեկրեացիոն ռեսուրսներոին։
  • Քաղաքագիտություն Քաղաքագիտության ժամերին ունեցել ենք քննարկումներ պետության կառավարման տեսակների մասին։
  • Իրավունք Այս առաարկայի դասաժամերին որոշ չափով ծանոթացել ենք ՀՀ օրենքին, ունեցել ենք դատախաղեր և տարբեր դատական խնդիրների մասին քննարկումներ։

Ընտրությամբ առարկաներ ՝

  • Իսպաներեն Դասաժամերին սովորել ենք իսպաներեն արտահայտություններ և քերականական օրենքներ։ Նախագծային շաբաթների ընթացքում ծանոթացել ենք իսպանական մշակույթի հետ։
  • Լուսանկարչություն Կազմել ենք ֆոտոպատում, որը տեղադրված է դպրոցի Սեբաստացի TV կայքում։

Մասնակցել եմ հւլիսի 13-15ը մասնակցել եմ Արատեսում ռազմամարզական ճամբարին։ Օգոստոսի 30ից սեպտեմբերի 1ը մասնակցել եմ դեպի ջերմուկ ճամփորդությանը, որտեղ ավելի մոտիկից ծանոթացել ենք Ամուլսարի խնդրին։ Սեպտեմբերի 21ը՝ անկախության տոնն անցկացրել եմ ֆանտան գյուղում, ունեցել զրույց գյուղացիների հետ և հաղթահարել Գութանասար հանգած հրաբխային լեռնագագաթը։

Պարբերաբար մասնակցել եմ ընդհանուր պատապմունքներին և մեդիաուրբաթներին, նաև դպրոցի հյուրերի հետ հանդիպումներին և դպրոցական ակումբների սեմինարներին։

Оставьте комментарий